Քոլեջի ուսանողը Քալիֆորնիայի Սանտա Բարբարայի ափերին ստորջրյա որսորդության ժամանակ հրացանով հետ է մղել մեծ սպիտակ շնաձկանը: Կոտրվել է երիտասարդի ոտքի 2 մատը: Այս մասին գրում է Tvoygorodpskov.ru-ն:
Թայլեր ՄաքՔիլենն ընկերոջ հետ մեկնել է որսի, սակայն 3.5 մետրանոց շնաձուկը խառնել է նրանց ծրագրերը: Թայլերը նախ կարծել է, որ ընկերը կատակում է, բայց հետո ցավ է զգացել ու նկատել շնաձկանը:
Տղան հասցրել է վերցնել հրացանը, որն անսպասելիությունից ձեռքից ընկել էր, եւ հետ մղել գիշատչին: Ասում է՝ վախենում էր, որ արյունը նաեւ այլ գիշատիչների կգրավի:




























