Հնդկաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը (DGCA) ավիաընկերությունների անձնակազմերին արգելել է օդանավերում սելֆի անել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:

«Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար անձնակազմերի անդամներին արգելվում է լուսանկարվել ամբողջ չվերթի ընթացքում: Իսկ ուղեւորներին արգելվում է լուսանկարվել օդանավի վայրէջքի եւ դուրս գալու ժամանակ»,- ասված է DGCA-ի հայտարարությունում:

Չվերթ իրականացնող օդանավում լուսանկարվելու արգելքը Հնդկաստանում գործում է 1937 թվականից: DGCA-ի կարծիքով՝ դա շեղող գործոն է, ինչի հետեւանքով անձնակազմը կարող է սխալներ թույլ տալ: