Թեհրանում նախանշված «Armenia Expo 2016» ցուցահանդեսին Հայաստանից շուրջ 50 ընկերություն կմասնակցի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:

Այդ ընկերությունները տարբեր ոլորտներ են ներկայացնում՝ ինչպես սպասարկման, այնպես էլ արդյունաբերական, այդ թվում՝ վերամշակող:

Ցուցահանդեսը, առաջին հերթին, հայկական արտադրանքին ծանոթանալու հնարավորություն կընձեռի: Պայմանավորվածություն կա նաեւ այն մասին, որ իրանցի գործարարները կարողանան Հայաստան այցելել՝ նման ցուցահանդեսների մասնակցելու նպատակով:

«Իսկ մենք մեր կողմից կապահովենք նրանց հանդիպումներն ու կապերը մեր տնտեսվարող սուբյեկտների հետ»,- հայտարարեց Մինասյանը: