Եվրախորհրդարանը քննադատել է Ֆիլիպիններում արտադատական դատաստանները եւ պահանջել է հետաքննել բոլոր նմանատիպ փաստերը։ Խորհրդարանի բանաձեւը Ֆիլիպինների իշխանություններին կոչ է անում մարդու իրավունքները հարգող քաղաքականություն վարել, փոխանցում է DW–ն։

2016-ի հուլիսին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի կառավարությունը խստացրել էր քրեական աշխարհի եւ թմրավաճառների դեմ պայքարը։ Դրանից հետո ոստիկանությունը, իր իսկ հրապարակած տվյալներով, առանց նախաքննության մոտ 1000 ենթադրյալ թմրավաճառի է սպանել եւ կալանավորել եւս 15 հազար կասկածյալի։