Նյու Յորքում ավտոմեքենայի հետ կապված խնդիրներից բարկացած տղամարդը փողոց էր դուրս եկել միս կտրելու տապարով, փոխանցում է New York Daily News–ը։

Աքրամ Ջուդեհը զայրացել էր, երբ տեսել էր, որ սխալ տեղում կայանած իր մեքենայի անիվներին ոստիկանները կողպեք են հագցրել։ Երբ նա փորձել էր հանել կողպեքը, մեքենային էին մոտեցել ոստիկանները, իսկ Ջուդեհը, որը, թերթի տեղեկություններով, ենթադրաբար ապրում էր հենց մեքենայում, զայրույթի նոպա էր ունեցել, հանել էր տապարը եւ սկսել էր թափահարել նրանց առաջ։

Դրանից հետո տղամարդը դիմել էր փախուստի՝ տապարով վախեցնելով անցորդներին։ Նրան մոտեցած ոստիկաններից մեկը գլխին հարված էր ստացել, որից հետո իրավապահները կրակ էին բացել նրա ուղղությամբ։