Նյու Յորքի հռչակավոր Գուգենհեյմի թանգարանն իր այցելուներին առաջարկում է ուղղակի նշանակությամբ օգտվել լիակատար գործող 18 կարատ ոսկուց պատրաստված զուգարանակոնքից, հայտնում է Newsru-ն:

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի ստեղծած ոսկյա զուգարանակոնքը, որը հիմնականում ինստալյացիայի ժանրում է գործում, տեղադրվել է թանգարանի զուգարաններից մեկում: 55-ամյա վարպետի խոսքով՝ իր ստեղծագործությունը նվիրված է տնտեսական անհավասարության խնդրին: