Ծառերը շփվում են իրար հետ եւ նույնիսկ, հնարավոր է, ունեն ինտելեկտ: Նման եզրակացության են եկել իտալացի եւ կանադացի գիտնականները, հաղորդում է Planet- today-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Հետազոտողները համապատասխան նախագիծ են սկսել, երբ լսել են գերմանացի մի անտառահատի պատմությունը:

Տղամարդը, որը լսելով չէ, որ ծանոթ է անտառին, հայտարարում է, որ բազմիցս հետեւել է երեւույթների, որոնք հաստատում են ծառերի միմյանց հետ շփվելու փաստը: Նրանք, օրինակ, իրենց արմատները խաչում են հիվանդ ծառերի արմատներին՝ դրանով պաշտպանելով նրանց: Անտառապահը վստահեցնում է, որ ծառերը նաեւ կարողանում են տեսից տարբերել իրենց հարեւաններին՝ արմատները խաչելով հենց իրենց տեսակի ծառերի հետ: