Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը նվաճեց Բիլբաոյում անցկացված 22-րդ կարգի սուպերմրցաշարի հաղթողի կոչումը` առաջ անցնելով աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդից: Այս երկու գրոսմայստերները «Մեծ Սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում պարտություն չկրեցին:

Շախմատի պատմության մեջ ամենաբարձր կարգը ստացած մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելու համար 35-ամյա Կրամնիկին հերիքեցին մեկնարկային երկու հաղթանակը եւ աշխարհի չեմպիոնի հետ երկու ոչ ոքիները: Անանդը միակն էր, ով կարողացավ մրցակցել Կրամնիկի հետ: Աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենն ու Ալեքսեյ Շիրովը թույլ խաղացին:

Վերջին տուրում, Կրամնիկը ոչ ոքի խաղաց Շիրովի հետ: Այդ արդյունքն ապահովում էր Կրամնիկին առաջին տեղն անկախ Կարլսեն – Անանդ պարտիայի արդյունքից: Աշխարհի չեմպիոնը չկարողացավ կոտրել Կարլսենի դիմադրությունը: Գրանցվեց ոչ ոքի:   


1. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 10 միավոր
2. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) - 8
3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 6
4. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) - 4

Արդեն հոկտեմբերի 18-ին Չինաստանի Նանցզին քաղաքում կմեկնարկի «Մեծ Սաղավարտի» արդեն հաջորդ մրցաշրջանը: Առաջին սուպերմրցաշարում հանդես կգան Անանդը, Կարլսենը, Վեսելին Տոպալովը, Վան Յուեն, Վուգար Գաշիմովը եւ էթյեն Բաքրոն: