«Մոտ ապագայում այլեւս արգելված կամ ամոթալի չի համարվի մենակ չլինելու համար որեւէ մեկին գումար վճարելը, ասվում է Վալերի Դեկիմպի հոդվածում, որը հրապարակվել է Slate.fr պորտալում:

«Զբոսնելու համար մոտիվացիա՞ է պետք: Վախենո՞ւմ եք գիշերը մենակ զբոսնել: Դուք պարզապես չեք սիրում մենակ զբոսնե՞լ: Ուրեմն ձեզ պետք է ՄԱՐԴԿԱՆՑ ԶԲՈՍԱՆՔԻ ՏԱՆՈՂ»: «Նման բովանդակության հայտարարություն է տեղադրել Չաք Մաքքարթնին իր «Ֆեյսբուքում»: Այս դերասանը մեծ հաջողություն ուներ Նյու Յորքում, առաջարկելով անծանոթ մարդկանց զբոսնել ու զրուցել իր հետ՝ կես կիլոմետրի դիմաց 7 դոլարով: Դրա դիմաց հաճախորդը ժամանակավոր ընկերակցություն է ստանում: Այդ ժամանակվանից ի վեր, երբ Մաքքարթնին սկսել է մատուցել իր ծառայությունները, նա արդեն հինգ նոր աշխատող է հավաքել, որպեսզի բավարարի ստեղծված պահանջարկը»,- վստահեցնում է հոդվածագիրը

Շփման ինդուստրիան աճի պոտենցիալ ունի, քանի որ մենք օրեցօր ավելի միայնակ ենք դառնում՝ մանավանդ երիտասարդները, ասվում է The Guardian թերթի հոդվածում, որը մենության դեմ պայքարի բիզնեսը շատ հեռանկարային է համարում:

«Ինդուստրիալ հասարակություններում գոյություն ունի խզում սոցիալական ռեսուրսների միջեւ, որոնք հասանելի են երեխաների ու տարեց մարդկանց համար՝ մի կողմից ու երիտասարդների համար՝ մյուս կողմից, բացատրում է բրիտանական օրաթերթը»: «Սոցցանցերը ու ծանոթությունների կայքերը այդքան էլ չեն նվազեցրել երիտասարդների մենությունը, հակառակը՝ թերեւս նպաստել են դրա զարգացմանը, մեկուսացնելով այդ սերնդնի մի մասին իսկական շփումից»,- ասվում է հոդվածում: «ԱՄՆ-ում նման ծառայություններ արդեն կան. գումարի դիմաց գրկախառնություններ պրոֆեսիոնալի հետ, ընթրիք անծանոթների հետ կամ վարձով ընկեր (նման ծառայություն կա Ֆրանսիայում): The Guardian-ի կարծիքով մենության խնդիրը ոչ թե պետությունը պետք է լուծի այլ շուկան»- ամփոփում է հոդվածագիրը: