Մենության հոգեվիճակը մարդու գեներով է պայմանավորված, հայտնում է Oane–ն

Սան Դիեգո համալսարանից ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ մենությունը մի հոգեվիճակ է, որը մարդու մոտ գեների մակարդակով է պայմանավորված: Այսպիսով մենությունը մարդու համար շատ ավելի վտանգավոր է, քան ճարպակալումը: Հետազոտության շրջանակում ուսումնասիրել են 50-ն անց 10 հազար մարդու: Պարզվել է, որ մենությունը կապակցված է եղել դեպրեսիայի ու նեվրոզի զարգացման հետ, մենությունը ու շիզոֆրենիան, նաեւ երկբեւեռ խանգարումը նույնպես կապակցված են:

Գիտնականնեը նաեւ հայտնել են, որ նույնատիպ շրջապատ ու շփում ունեցող երկու մարդկանցից մեկի մոտ կարող են խնդիրներ լինել՝ մյուսի մոտ՝ ոչ: Ընդ որում նրանցից միայն մեկը կարող է իրեն միայնակ զգալ: Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ մենությունը մոտավորապես 55 տոկոսով պայմանավորված է ժառանգականությամբ ու նման հոգեվիճակին մարդու հակվածությամբ: