Վաշինգտոնի նահանգի Բեռլինգտոն քաղաքում հրաձգության հետեւանքով  3 մարդ է զոհվել, եւս երկուսը վնասվածքներ են ստացել: Ավելի վաղ հաղորդվել էր  4 զոհվածի մասին:

Բոլոր զոհվածները կանայք են, մի տուժածի հասցրել են հիվանդանոց, երկրորդը թեթեւ վնասվածքներ է ստացել: CNN-ը հայտնում է` վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, որ առնվազն մեկ հարձակվողի որոնողական աշխատանքներ են կատարվում:  Ոստիկանությունում հակվում են այն վարկածին, որ հրաձիգը մենակ է եղել: Նա զինված է եղել հրացանով: Ոստիկանությունը հրապարակել է ենթադրյալ հրաձիգի լուսանկարը, որն արվել է ԱԿ-ի անվտանգության տեսախցիկներով: