Բելգիական արդարադատությունը մոտ ժամանակներս 2015 թվականի նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչական գործողությունների` Ֆրանսիային արտահանձնված մասնակից Սալահ Աբդեսլամին մեղադրանք կներկայացնի 2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչական գործողություններին մասնակցության համար, հայտնում է L'Obs-ը:
Բելգիան պետք է շատ արագ Ֆրանսիային խնդրի իրեն տրամադրել ձերբակալվածին: Եվ ոչ թե պատահական մեկին, որովհետեւ խոսքը Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություն իրականացրած խմբից միակ ողջ մնացած Սալահ Աբդեսլամի մասին է, հայտնում է պարբերականը` վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Աբդեսլամը ձերբակալվել է Բրյուսելում 2016 թվականի մարտի 18-ին եւ Ֆրանսիային է հանձնվել ապրիլի 27-ին:
Ֆրանսիային արտահանձնումը տեղի է ունեցել, որովհետեւ ահաբեկչի ձերբակալության վերաբերյալ եվրոպական օրդերը տրվել ավելի շուտ, քան բելգիական քննությունը հիմքեր կձեւակերպեր Բրյուսելում ահաբեկչական գործողությանը հանցակցության առումով նրան մեղադրանք ներկայացնելու համար: Սակայն Աբդեսլամի նկատմամբ քննություն էր ընթանում Բելգիայում, որտեղ իշխանությունները պարզում էին բրյուսելյան ահաբեկչական գործողություններում նրա դերը:
Բելգիայում նրան կասկածում են մարտի 22-ին պայթյուններ իրականացրած ահաբեկիչների խմբին անդամակցության մեջ: Բնակարանում, որտեղ Աբդեսլամը թաքնվում էր մինչեւ ձերբակալությունը, քննիչները պայթուցիկ սարքերի համար երկու դետոնատոր են գտել: Ենթադրվում է, որ Աբդեսլամը մասնակցել է բրյուսելյան ահաբեկչական գործողություններին` օգնություն տրամադրելով դրա իրականացնողներին:





























