Լեհաստանի Պոզնան քաղաքի կենդանաբանական այգու  բնակիչ Եվա անունով էգ արջը իր վանդակի տարածքում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից պահպանված հաուբիցի լիցք է հայտնաբերել, հայտնել է Fact24–ը՝ վկայակոչելով կենդանաբանական այգու ներկայացուցիչ Մարգարիտա Խոդիլուին:

Աշխատակիցներից մեկը նկատել է, որ արջը իր երախում տարօինակ իր է պահում, որը, ինչպես պարզվել է, 40 սանտիմետրանոց լիցք է: Կենդանաբանական այգի են եկել ոստիկաններ ու սակրավորներ, որոնք խուզարկել են տեղանքը հատուկ սարքավորման միջոցով:

Արջերի ու առյուծների բաժնի շրջակա տարածքը մի քանի ժամով փակվել է: Սակրավորները լիցքը տարել են հրաձգարան, որտեղ էլ հենց ոչնչացրել են:

Կենդանաբանական այգու աշխատակազմը ծրագրում է դիմել սակրավորներին, որպեսզի նրանք հետազոտեն նաեւ մնացած տարածքը, որտեղ ծրագրում են վոլյերներ կառուցել արջերի, ընձառյուծների ու հովազների համար, հայտնում է Gazeta–ն: