Սուրճի հանդեպ մարդու սերը պայմանավորված է որոշակի գեների առկայությամբ: Informing-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել են եվրոպացի գիտնականները:
Նրանք այսպիսի եզրակացության են հանգել, երբ հետազոտության առաջին փուլում վերլուծել են Իտալիայի տարբեր շրջաններում ապրող հազարից ավելի կամավորների գենոմը:
Հետազոտությամբ պարզվել է, որ PDSS2 գեն ունեցող մարդիկ ավելի քիչ են սուրճ օգտագործում՝ ի տարբերություն այն մարդկանց, ում մոտ այն բացակայում է: Պարզվել է, որ PDSS2 գենը պատասխանատու է մարդու օրգանիզմում կոֆեինը տարրաբաժանելու ունակության համար, ինչի հետեւանքով այդ նյութն այլեւս օրգանիզմից դուրս չի գալիս:
Գիտնականների փոխանցմամբ՝ կոֆեինի տարրաբաժանումից հետո կոֆեինն օրգանիզմում ավելի երկար է մնում: Իսկ դա նշանակում է, որ PDSS2 գեն ունեցող մարդկանց դեպքում մեկ գավաթ սուրճ խմելիս այն ավելի երկար կմնա: