Ավիաշինական Airbus ընկերության չորս ուղեւորատար ինքնաթիռ համատեղ թռիչք են իրականացրել, հայտնում է Traveller-ը:  

WalesOnline-ը ճշտում է, որ Airbus A380, A350, A330 եւ A320 ինքնաթիռները միասին թռել են Ֆրանսիայի վրայով: Ակցիան իրականացվել է ի պատիվ ընկերության ինքնաթիռներում էլեկտրահեռակառավարման համակարգի ներդրման  25-ամյակի: