Սաուդյան Արաբիայում ավելի քան 14 000 կին խնդրագիր են ստորագրել՝ պահանջելով չեղարկել նորմը, որի համաձայն՝ կինը չի կարող առանց խնամակալ տղամարդու թույլտվության կամ ուղեկցության, բազմաթիվ գործողություններ կատարել: Փաստաթուղթը դրվել է կառավարության քննարկմանը, փոխանցում է BBC-ն:
Ըստ գործող ավանդույթի՝ կինը չի կարող ամուսնություն կնքել կամ խզել, կրթություն ստանալ, աշխատանքի անցնել, մեկնել արտասահման, առանց խնամակալ տղամարդու թույլտվության: Առավել հաճախ այդ տղամարդը ամուսինն է, հայրը կամ եղբայրը: Կինն առանց թույլտվության չի կարող անգամ վիրահատվել կամ բնակարան վարձել:





























