Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, շախմատի Եվրոպայի ակումբային մրցաշարում տպավորիչ հաղթանակներով մեկնարկեցին Միկա ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը:
Տղամարդկանց թիմը 5,5:0,5 հաշվով առավելության հասավ Լուգանսկի ԼուգՊոկերՉեսի նկատմամբ: Հաղթանակ տարան Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը: Միակ ոչ ոքին խաղաց Գաբրիել Սարգսյանը:
Միկայի կանանց թիմը Հերցլիա շախմատային ակումբին պարտության մատնեց 4:0 հաշվով: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը:





























