Չորս մարդ է զոհվել, երկուսն անհետ կորած է համարվում Անգոլայի առափնյա շրջանում ամերիկյան Chevron ընկերության ուղղաթիռի անկման հետեւանքով, հայտնում է   Reuters-ը:

Ուղղաթիռը Կաբինդայի նահանգից օդ է բարձրացել դեպի  Tombua-Landana նավթային հարթակ, բայց տեղ չի հասել: 

«Ուղղաթիռը նշանակության վայր չի հասել: Ուղղաթիռում հինգ ուղեւոր է եղել եւ օդաչուն», - ասված  է ընկերության հայտարարության մեջ: Նշվում է նաեւ, որ ուղեւորների թվում, ընկերության մեկ աշխատակից է եղել եւ կապալառու ընկերությունների չորս աշխատակից: 

Այժմ դեպքի վայրում որոնողափրկարարական գործողություն է իրականացվում 19 նավի եւ երեք ուղղաթիռի մասնակցությամբ: