Վիեննայում թուրքերի եւ չեչենների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է  The Local-ը:

Ինտերնետային սրճարանի մոտերքում տեղի ունեցած ծեծկռտուքին առնվազն   20 տղամարդ է մասնակցել: Նշվում է, որ չեչեններից մեկը դանակով զինված է եղել: 

Ծեծկռտուքի ընթացքում Սերբիայի քաղաքացին ընկել է անցնող տրամվայի ճանապարհին: 

Ոստիկանությունը հետաքննում է` տղամարդն ինքն է ընկել, թե նրան հրել են: Պարզվում է նաեւ, թե արդյոք նա մասնակցել է ծեծկռտուքի, թե անցորդ է եղել: Տուժածին շտապ հիվանդանոց են տեղափոխել: