Շվեյցարիայի զինված ուժերի ռազմական բազմանպատակային  AS 332 Super Puma տեսակի ուղղաթիռը չորեքշաբթի վթարի է ենթարկվել Սեն-Գոտարի լեռնանցքի շրջանում, հայտնում է շվեյցարական «Tribune de Geneve» պարբերականը:

Ոստիկանության հաղորդմամբ, վթարի վայրում վիրավորներ կան: 

Ուղղաթիռի մարտավարատեխնիկական բնութագրերի համաձայն,   AS 332 Super Puma-ն 2-ից 3 մարդուց կազմված անձնակազմ ունի եւ կարող է մինչեւ 24 ուղեւորի տեղավորել: