Ամպրոպով ուղեկցող հզորագույն փոթորիկը պատուհասել է Ավստրալիայի հարավային շրջանները: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկայումս Հարավային Ավստրալիա նահանգը գործնականում ամբողջությամբ առանց էլեկտրականության է մնացել, որի մատակարարումը  կսկսեն վերականգնել միայն հիգշաբթի առավոտյան: Քամու արագությունը մի շարք շրջաններում գերազանցում է ժամում 100 կմ-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ակնկալվում է, որ նահանգի կենտրոն Ադելաիդայում, որտեղ ավելի քան 1,3 մլն մարդ է բնակվում,  առաջիկա գիշեր տեղումների քանակը կկազմի մոտ 100 մմ: Ցերեկը Ադելաիդայի օդանավակայանը մի քանի ժամ շարունակ միայն ինքնաթիռներ է ընդունել, սակայն երեկոյան օդանավակայանի աշխատանքը լիովին կաթվածահարվել է:

Օդերեւութաբանները զգուշացնում են, որ փոթորիկը կշարունակվի նաեւ առաջիկա գիշերը, իսկ քամու արագությունը կաճի մինչեւ  140 կմ/ժամ: