ԱՄԷ Etihad Airways ազգային ավիափոխադրողի օդանավը, որում 329 ուղեւոր է եղել, վթարային վայրէջք է կատարել մայրաքաղաք Աբու Դաբիում շարժիչի անսարքության պատճառով, հայտնում է Associated Press-ը:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին, երբ Աբու Դաբի-Սիդնեյ չվերթն իրականացնող Boeing-777-ը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան:

Այս պահին հայտնի չէ, թե ինչն է եղել երկու շարժիչներից մեկի խափանման պատճառը: