Հարավային Կարոլինայում տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորվածները 3-ն են ՝երկու աշակերտ ու մեկ ուսուցիչ: Ենթադրյալ հրաձիգը  դեռահաս է, որը ձերբակալված է, հայտնում է CNN–ը ՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին:

Ըստ աղբյուրի՝ ստացված վնասվածքների ծանրության աստիճանը դեռ հայտնի չէ: Մնացած աշակերտներին տարհանել են մոտակայքում գտնվող եկեղեցի, ծնողները նրանց արդեն տուն են տանում: