Պակիստանում մի խումբ մարդիկ առեւանգել են Daily Jang թերթի գործադիր տնօրեն Աբիդա Աբդուլլահին, հայտնում է Nation լրատվական պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Աբիդայի՝ Հայբեր-Փահտունհվա նահանգի վարչական կենտրոն Փեշավար աշխատանքային գործուղման ժամանակ: Աբիդայի ավտոմեքենան ճանապարհին երկու մեքենա են շրջափակել: Առնվազն 8 մարդ լրագրողին եւ նրա վարորդին առեւանգել են՝ սպառնալով հրազենով, նշված է  հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ չարագործները Աբիդայի վարորդին ազատել են: Ոստկանությունը հետաքննություն է սկսել: Վարորդի ցուցմունքների համաձայն՝ առեւանգողները հայտարարել են, որ դա փողի դիմաց չեն կատարել: