Իրաքում սովորական տնային տնտեսուհին ԻՊ գրոհայինների պատճառով կորցնելով 2 ամուսիններին, հեռացել է տնից ահաբեկիչների դեմ զինված պայքար մղելու եւ հարազատնեի համար վրեժ լուծելու համար, հայտնում է CNN-ը:

Իրաքում հաստատվելուց հետո գրոհայինները սպանել էին կնոջ առաջին ամուսնուն: 39-ամյա Ում Հանադին երկրորդ անգամ էր ամուսնացել, սակայն այս ամուսնուն սպասում էր առաջինի ճակատագիրը: Նա նույնպես գրոհայինների զոհ էր դարձել:

Ամուսիններից բացի, գրոհայինները սպանել էին Ում Հանադիի հորն ու եղբայրներին: Դրանից հետո նա համալրել էր Իրաքի աշխարհազորային ջոկատների շարքերը՝ գրոհայիններից վրեժ լուծելու համար:

Իր դաժանության պատճառով կինը սկսել էր մեծ հարգանք վայելել ջոկատի մարտիկների շրջանում: Նախկին տնային տնտեսուհին հատկապես դաժանությամբ էր սպանում ԻՊ գրոհայիններին՝ եփելով նրանց գլուխները եռացրած ջրի մեջ:

«Ես սպառնալիքներ եմ ստացել ԻՊ ղեկավարներից, անգամ Աբու Բաքր ալ Բաղդադիից»,- խոստովանում է Ում Հանադին:

Կնոջ վրա բազմիցս հարձակումներ են գործել, եւ նրա մարմնի վրա դա ապացուցող սպիներ կան: