Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նորից հայտնել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք ու հանդիպել տեղի բնակիչների հետ, հայտնում է «Վրաստան օնլայն»-ը։

«Ես պարտադիր կվերադառնամ ու ակտիվ կմիանամ նոր կառավարության ձեւավորմանը․․․ Նրանք ովքեր խոստանում են կալանավորել ինձ, արդյունքում ինձ սահմանին ծափահարություններով կդիմավորեն․․ Վրաստանի սիրելի քաղաքացինե՛ր, ընդամենը մի քանի օրից մենք կհանդիպենք, ընդամենը մի քանի օրից կսկսվի Վրաստանի նոր ապագան»,- ասել է նա։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտնել է, որ եթե Սաակաշվիլին Վրաստան ժամանի՝ նրան կձերբակալեն։