ՄԱԿ-ը պատրաստ է իր ավանդը ներդնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 60-ամյակին նվիրված միջոցառումից հետ կայացած ասուլիսում:
«Այսօր աշխարհում շատ հակամարտություններ կան, եւ այդ հակամարտությունները, այդ թվում եւ՝ ղարաբաղյանը, պետք է լուծվեն երկխոսության եւ խաղաղ ճանապարհով»,- ասել է նա:
Բան Կի Մունի խոսքով, ՄԱԿ-ը պատրաստ է իր ավանդը ներդնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որի միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Եվրոպայի Խորհուրդը հանդիսավոր արարողությամբ նշում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 60-ամյակը:




























