Կոպենհագենի համալսարանի գիտնականները՝ Սայմոն Ֆրեյզերի համալսարանի հետազոտողների հետ համատեղ ստուգել են հին գտածոների հետազոտության նոր մեթոդը, հայտնում է Informing–ը։

Տվյալ մեթոդաբանությունը իրենից ներկայացնում է հանածո սպիտակուցների անալիզ, իսկ նման հետազոտություններով զբաղվող գիտությունը կոչվում է պրոտեոմիկա։ Գիտնականների խոսքով սպիտակուցի անալիզը կարող է ավելի շատ գաղտնիքներ բացահայտել, քան ներկայում օգտագործվող ԴՆԹ անալիզի մեթոդը։

Պրոտեոմիկան ունակ է բացահայտել 40 մլն տարի առաջ բնակվող դինոզավրերի դարաշրջանի գաղտնիքները։ Այսօրվա դրությամբ գիտնականները վերլուծել են 3․8 մլն տարեկան կեղեւի նախապատմական մասերը։ Դրա վրա նախնադարյան մադիկ նկարել են, նաեւ կեղեւն օգտագործել են ջուր փոխադրելու համար։

Մասնագետները նշում են, որ սպիտակուցի անալիզը չի կարողանա ամբողջովին փոխարինել ԴՆԹ անալիզը, քանի որ այդ հետազոտությունների տվյալները տարբեր տեղեկություններ են պարունակում։ Այդուհանդերձ, հաշվի առնելով , որ պրոտեինները ավելի կայուն են, դրանք կարող են գտածոյի մասին բոլորովին այլ տեղեկություններ բացահայտել, որը հնարավոր չէ ԴՆԹ-ի հետազոտության մեթոդով։