Աշխարհի շատ երկրներում հոկտեմբերի երկրորդ ուրբաթ նշում են Հավկիթի միջազգային օրը՝ հավկիթի, ձվածեղի ու զանազան թխվածքների սիրահարների տոնը։
Տոնի պատմությունը հետեւյալն է՝ 1996-ին Վիեննայի գիտաժողովի ժամանակ Հավկիթի միջազգային հանձնաժողովը (International Egg Commission) հայտարարեց, որ ձվի համաշխարհային տոնը նշվելու է հոկտեմբերի երկրորդ ուրբաթ։ Հանձնաժողովը վստահեցնում է, որ Հավկիթի օրը նշելու բազմաթիվ պատճառներ կան, ու շատ երկրներ, հատկապես ձվային ապրանքատեսակների արտադրողները, պատրաստակամությամբ արձագանքեցին հավկիթի տոնը նշելու մտահղացմանը։




























