Հայաստանի ԱԻՆ-ը տվյալներ չունի այն մասին, արդյո՞ք մայթեզրին կայանված բեռնատարի վթարային ազդանշանները միացված են եղել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանը:
Նա հիշեցրել է, որ վթարի փաստով քրեական գործ է հարուցվել, հետաքննությամբ զբաղվում են ռուսական իրավապահները:
Տվյալներ չկան նաեւ ղեկին վարորդի քնելու մասին: Սակայն հայտնի է, որ «Մերսեդես»-ը պատկանել է Արեն Պողոսյանին (զոհված վարորդի որդուն): Ուղեւորափոխադրումներն իրականացվել են մասնավոր կարգով: ԱԻՆ տվյալներով՝ ավտոբուսում երկրորդ վարորդ է եղել:
Հոկտեմբերի 14-ի առավոտյան Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես» ավտոբուսը բախվել է մայթեզրին կայանված «Սկանիա» բեռնատարին: 5 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել:


























