Թաիլանդի թագավոր Փհումփոն Ադուլյադետի մահից հետո Բանգկոկի «կարմիր լապտերների» փողոցը դադարեցրել է իր աշխատանքը, եւ զբոսաշրջիկները դժգոհում են դրանից, գրում է Daily Mail-ը:
Հոկտեմբերը Թաիլանդում տուրիստական սեզոն է: Այդ ամիս երկիր է այցելում 3 մլն զբոսաշրջիկ, որոնցից շատերը սիրում են լինել «կարմիր լապտերների» փողոցի բարերում:
23-ամյա բրիտանացի Լիամ Փրիսը, որը պետք է հանգստի մեկներ Թաիլանդ, ասում է, որ իր ընկերներն արդեն եղել են այնտեղ, եւ նրանց խոսքով՝ գիշերները միայն դեղատներն են աշխատում, փոխանցում է Gazeta-ն:




























