Ճապոնացի գիտնականները նոր տեսակի բույս են գտել, որը ֆոտոսինթեզ չի օգտագործում ու բոլորովին չի ծաղկում։ Բույսն անվանել են Gastrodia kuroshimensis՝ Կուրոսիմա կղզու անվանումով, որտեղ էլ հենց այդ բույսը հայտնաբերել է գիտնական Կենժի Սուետսուգուն, հայտնում է Gazeta–ն։
Միկոգետերոտրոֆ բույսերը, որոնք ֆոտոսինթեզ չեն օգտագործում ու անհրաժեշտ սննդարար նյութերը ստանում են այն սնկերից, որոնց վրա աճում են, գրավել են բուսաբանների ու միկոլոգների ուշադրությունը։ Այդ բոլոր բույսերին միավորում է փոքր չափերն ու այն, որ դրանք շատ հազվադեպ են հանդիպում։
2016-ի ապրիլին Սուետսուգուն կղզու անտառներում գտել ու նկարագրել էր բույսի հարյուրավոր նմուշներ, որոնց ստուգումներից հետո պարզվել է, որ դա նոր տեսակի բույս է, որը չի ծաղկում, իսկ ինքնափոշատումը տեղի է ունենում փակ ծաղիկների մեջ՝ ընդ որում ինքնափոշոտման այդ մեխանիզմը դեռ Դարվինի ժամանակներից է հայտնի։




























