Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Պեկինի ժամանակով 07:30-ին Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ցզյուցյան տիեզերակայանից «Չենչժեն 2F» հրթիռակրի օգնությամբ հաջողոթյամբ տիեզերք է արձակվել «Շենչժոու 11» տիեզերանավը:
Տիեզերանավի անձնակազմում երկու տիեզերագնաց է ընդգրկված՝ Ցզին Հայպենը եւ Չեն Դունան: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Առաքելության նպատակն է՝ Երկրից «Տյանգուն 2» լաբորատորիա տանել եւ հետ բերել տիեզերագնացներին եւ բեռներ, կապ հաստատել «Տյանգուն 2»-ի հետ՝ հետագայում տիեզերագնացների գերժամանակակից ժամանման համար անհրաժեշտ նոր համալիրի ձեւավորելով:




























