Չինաստանի էներգետիկայի հարցերով Պետական վարչության քրեական բաժնի պետի նախկին տեղակալ Վեյ Պենյուանը մահապատժի է դատապարտվել 212 մլն յուան (մոտ 31,7 մլն դոլար) կաշառք վերցնելու համար: Այս մասին հայտնում է «Ժենմին Ժիբաո»-ն:

Նախկինում Պենյուանին մեղադրում էին պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Քննությամբ պարզվել է, որ 2000-ից 2014 թվականներին նա իր լիազորությունները գերազանցել է՝ օգնություն ցուցաբերելով երրորդ անձանց: Նախկին պաշտոնյան չի կարողացել բացատրել 131 մլն յուան (մոտ 19,6 մլն դոլար) կազմող ունեցվածքի ծագումը:

Վեյ Պենյուանը դատապարտվել է մահապատժի՝ երկու տարով պատժի իրագործման հետաձգումով: Նրան նաեւ զրկել են քաղաքական իրավունքներից: Պենյուանի ունեցվածքը կբռնագրավվի: