Հունաստանի իշխանությունները բողոքել են Թուրքիայից՝ մի շարզ միջազգային կազմակերպություններում, որ վերջինիս ռազմական ինքնաթիռները խախտում են իր օդային տարածքը: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորիս Դելավեկուրասը: «ԱԳՆ-ն այդ դեպքերի մասին կտեղեկացնի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին»,- ասել է նա:
«Թուրքական ինքնաթիռների չնախատեսված թռիչքները Էգեյան ծովի վրայով, ինչպես նաեւ ազգային օդային տարածքի մշտական խախտումները հակասում են միջազգային իրավունքին, վտանգավոր են եւ կարող են դժբախտ պատահարներ առաջ բերել»,- ընդգծել է դիվանագետն ու հավելել, որ թուրքական կործանիչները վտանգի են ենթարկում քաղաքացիական ինքնաթիռներին, որոնց օդաչուները չգիտեն նրանց շարժի մասին:
Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանին զանգահարել իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուին, որպեսզի հայտնի իր դժգոհությունն այս կապակցությամբ: Նշենք, որ Հունաստանը նաեւ դժգոհ է մնացել Դավութօղլուի կողմից Կիպրոսի թուրքական հանրապետություն այցելությունից եւ հայտարարել, որ այդ այցելությունը հակասում է Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերին:




























