Թաիլանդ ժամանող զբոսաշրջիկներին սեւ ժապավեններ եւ հատուկ տեղեկատվական թերթիկներ կբաժանեն՝ սգո շրջանում պահվածքի մասին խորհուրդներով: Ըստ ՏԱՍՍ-ի՝ երկրի վարչապետ Թանասաք Փանիմափրակորնը համապատասխան հանձնարարական է տվել տուրիզմի եւ սպորտի նախարարությանը:
Թաիլանդում սուգ է հայտարարվել հոկտեմբերի 14-ից, թագավոր Փհումիփհոն Ադուլադեթի վախճանի կապակցությամբ:
Ավելի վաղ թագավորության տուրիզմի վարչությունը երաշխավորություններ է մշակել օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Թաիլանդի հյուրերին, մասնավորապես, խորհուրդ է տրվում հանրային վայրերում մուգ երանգներով հագուստ հագնել:




























