Նրանք ովքեր իրենց սելֆիները տեղադրելու փոխարեն ավելի շատ ուրիշների սելֆիներն են դիտում, գոհ չեն իրենց կյանքից, հայտնում է Planet-today–ն։

Հետազոտողները հայտնաբերել են, որ նրանք ովքեր հեռախոսներով թաքուն ուսումնասիրում են ուրիշների սելֆիները, ցածր ինքնագնահատական ունեն ու գոհ չեն սեփական կյանքից։

Հետազոտողների խոսքով հետազոտությունների մեծ մասը նպատակ ունի պարզել սոցցանցերում այս կամ այն տեսակի տեղեկություններ հրապարակելու դրդապատճառները, բայց այս անգամ իրենք փորձել են հասկանալ այդ տեղեկությունների դիտումների դրդապատճառները։ Խոսքը հիմնականում այն օգտատերերի մասին է, ովքեր ակտիվ չեն սոցցանցերում, պարզապես նախընտրում են մնալ ստվերում ՝ դիտորդի դերում։

Չնայած այս վարքագիծը անվնաս է համարվում, բայցեւայնպես նոր տվյալները հակառակն են վկայում։ Հետազոտողներ ՎԱն ու Ֆան Յանգերը օնլայն հարցում են անցկացրել ՝ սելֆիներ տեղադրելու ու դիտելու հոգեբանական հետեւանքները պարզելու նպատակով։ Պարզվել է, որ ինֆորմացիայի հրապարակումը ոչ մի հոգեբանական ազդեցություն չունի մարդու վրա, իսկ ահա դիտումն ունի։

«Մարդիկ որպես կանոն սելֆի են հրապարակում, երբ երջանիկ են, երբ ուրախ են, իսկ մյուսները նայում են այդ լուսանկարները ու մտածում, որ իրենց կյանքը այդքան էլ հետաքրքիր չէ,որքան մյուսներինը։ Մենք այդքան էլ հաճախ չենք մտածում այն մասին, որ մեր հրապարակած տեղեկությունները ազդում են ուրիշների վրա։ Ես կարծում եմ որ այս հետազոտությունը կօգնի մարդկանց հասկանալ իրենց վարքագծի հնարավոր հետեւանքները»,- ասել է Վանը։