Քենիայի հյուսիս-արեւելյան Մանդերա քաղաքում ենթադրաբար «Աշ Շաբաբ» խմբավորման իսլամականների հարձակման հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, հայտնում է BBC–ն։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել գիշերը, զինյալները օգտագործել են պայթուցիկ նյութեր։

Զինյալների նախորդ հարձակումը Մանդերեում տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին, երբ բնակելի համալիրի վրա հարձակման հետեւանքով զոհվել էր վեց մարդ։

«Աշ Շաբաբ» իսլամական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Կաիդայի» հետ, տեղակայված է Սոմալիում, բայց հաճախ է հարձակումներ կազմակերպում Քենիայում ու հարեւան երկրներում։ Խմբավորումը պնդում է, որ Քենիայում կազմակերպվող հարձակումները արձագանք են Սոմալիի տարածքում իսլամականների դեմ գործողություններին քենիացի զինվորոկանների մասնակցությանը։