Ադրբեջանական զեղծարարություները կարելի է բաժանել երկու մասի ՝ քաղաքական-քարոզչական եւ զուտ ներհոգեբանական։ Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցիների հակահայ գործողությունները եւ տրամադրությունները գնահատելիս նման որակում տվեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերաբերյալ քարոզչությունը կարելի է գնահատել որպես լայնամասշտաբ ստախոսություն։ «Սա պաթոլոգիական ստախոսություն է եւ ծագում է ադրբեջանցիների լուրջ հոգեբանական խնդիրներից, մասնավորապես այն հարցից, թե ումի՞ց են իրենք ի վերջո սերված, ովքե՞ր են իրենց նախնիները։ Այս հարցը էթնոախտաբանական ոլորտից է, սակայն աստիճանաբար տեղափոխվում է էթնոքաղաքական դաշտ։ Հարցի մյուս կողմը սուբլիմացիայի կոնցեպցիան է։ Ադրբեջանցիներն ամաչում են իրենց ծագումից եւ գերադասում են գնալ ստի ճանապարհով։ Այս դեպքում սկսում է գործել թերարժեքության ախտանիշը։ Չեղած բաները փոխարինվում են գրոտեսկային թռիչքներով, երեւակայությունն իր գործն է անում»,- նկատեց հոգեբանը։
Նա տարածքային հավակնություներ ունեցող Ադրբեջանի եւ նրա «գեղեցիկ» ավանդույթներից մեկի մասին պատմելով՝ տեղեկացրեց, որ զարմանալի չէ այն մարդկանց զավթիչ հոգեբանությունը, ովքեր առաջին անգամ գողություն արած երեխային գովում են, փայփայում ու այդ առիթով նույնիսկ խնջույք սարքում: «Ադրբեջանական ընտանիքներում այդպես է. առաջին անգամ գողություն արած երեխայի այդ արարքի պատվին բարեկամները հավաքվում են, խնջույք անում։ Դա իրենց մոտ կոչվում է «սվթա»։ Այսինքն՝ իրենց ցեղային հոգեկերտվածքում ադրբեջանցիները գողությունը գովելի արարք են համարում»,- ամփոփեց Կարինե Նալչաջյանը։





























