Fox News-ի գենդերային հարցումը ցույց է տվել, որ կանայք նախապատվությունը տալիս են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, իսկ տղամարդիկ պատրաստ են քվեարկել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թրամփի օգտին քվեարկել է կանանց 38 տոկոսը եւ տղամարդկանց 44 տոկոսը: Քլինթոնի օգտին՝ կանանց 48 տոկոսը եւ տղամարդկանց՝ 39 տոկոսը»,- նշված է Fox News-ի հաղորդագրության մեջ:
Fox News-ը նշել է, որ առաջատար լրատվամիջոցների մեծ մասի վերջին հարցումների մեծ մասի արդյունքներով Քլինթոնն առավելություն ունի: Դրա հետ մեկտեղ, նշվում է, որ Թրամփը մի փոքր կրճատել է Քլինթոնից տարբերությունը:




























