Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ 1991 թվականի հոկտեմբերի 26-ին Թուրքմենական ԽՍՀ-ում տեղի է ունեցել անկախության հանրաքվե, որի ժամանակ երկրի բնակչության 93 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը: Հաջորդը օրը՝ հոկտեմբերի 27-ին, երկրի գերագույն խորհուրդը ընդունել է Անկախության հռչակագիրը եւ երկրի անվանում համարել Թուրքմենստանը:




























