Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան երգ է գրել եւ հրապարակել Youtube–ում։ Երգի բովանդակությունն ուղղված է դժվարին ժամանակներում բնակչության ոգին բարձր պահելու վեհ գործին։ Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սանսեմ Կեոկամնետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Վարչապետը մոտ մեկ ամիս առաջ  երգ էր գրել, որը կոչվում է «Հույս եւ հավատ։ Նա երգը տվել էր ցամաքային զորքերի երաժշտական համույթին, որպեսզի բառերին համապատասխան երաժշտություն ընտրեն»,– ասել է կառավարության ներկայացուցիչը։

Ավելի ուշ Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը հեռարձակել էր երգը՝ ցամաքային զորքերի երաժիշտների կատարմամբ։