Բելգիայի կենտրոնական կառավարությունը եւ երկրի շրջանները կարողացել են համաձայնության հասնել Եվրամիության եւ Կանադայի միջեւ առեւտրի ազատ գոտի ստեղծելու մասին համաձայնագրի (СЕТА) հարցում: DW-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ին այս մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Մինչ օրս Վալոնիան, մայրաքաղաքային կենտրոն Բրյուսելը եւ Ֆրանսիական միությունը հրաժարվում էին СЕТА-ն աջակցելուց, որը Բելգիայի կառավարությանը զրկում էր փաստաթղթի ստորագրմանը համաձայնություն տալու հնարավորությունից:

Արդյունքում չեղարկվել էր հոկտեմբերի 27-ին նախատեսված ԵՄ-Կանադա գագաթնաժողովը, որի ընթավքում պլանավորված էր համաձայնագրի պաշտոնական կնքումը:

Միշելի խոսքով՝ Բելգիայի շրջանային խորհրդարանները «մինչեւ ուրբաթ կեսգիշեր» քվեարկություն կանցկացնեն, որպեսզի նոր համաձայնագիրը վավերացնեն: