Թունիսի ոստիկանությունն ահաբեկչական բջիջի գործունեություն է բացահայտել, որի կազմում միայն կանայք են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tunisie Numerique կայքը:

Հանցավոր խմբավորումը ծրագրել է մի շարք ահաբեկչություններ իրականացնել պետանվտանգության հաստատություններում, ինչպես նաեւ մարզային մայրուղիներում տեղակայված ոստիկանության պարեկների դեմ: Ըստ կայքի՝ ահաբեկչությունների ժամանակ կանայք մտադիր էին մահապարտի գոտիներ օգտագործել:

Ձերբակալվածների թվում է նաեւ 2015 թվականի հուլիսին սպանված «Օքբա իբն Նաֆաա» ծայրահեղ իսլամական խմբավորման առաջնորդ Մուրադ Գարսալիի քույրը: