Իսպանայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, քվեարկության երկրորդ փուլում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիանո Ռախոյին կհաստատի վարչապետի պաշտոնում՝ վերջ դնելով 2015 թվականի դեկտեմբերից երկրում տիրող խորը քաղաքական ճգնաժամին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Իսպանիայում ավելի քան 300 օր՝ անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից ի վեր, մշտական կառավարություն չկա: Այս ընթացքում եւս մեկ արտահերթ ընտրություններ են անցկացվել՝ հունիսին, թագավորը հինգ խորհրդակցություն է ունեցել քաղաքական խմբակցությունների առաջնորդների հետ, որոնց արդյունքներով չորս անգամ վարչապետի պաշտոնի թեկնածու առաջարկել:
Երկիրը եւս մեկ՝ տարվա ընթացքում երրորդ արտահերթ ընտրություններն անցկացնելու շեմին էր: Խորհրդարանը ցրելուն եւ արտահերթ ընտրություններ հայտարարելուն հաշված օրեր էին մնացել. Կոնգրեսը պետք է վարչապետի թեկնածությունը հաստատի մինչեւ դեկտեմբերի 31-ը:




























