Հոկտեմբերի 29-ին Իսլանդիայում կանցկացվեն ալտինգի արտահերթ ընտրություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընտրությունները պետք է երկրին օգնեն դուրս գալ քաղաքական ճգնաժամից, որը սկսվել էր «Պանամական թղթապանակի» հրապարակումից հետո։ Ընտրությունների հիմնական ինստրիգն այն է, թե ինչքան ձայն կստանա «Ծովահենների կուսակցոթյունը», որի վարկանիշը կտրուկ աճել էր գարնանային բողոքի ակցիաներից հետո։

Իսլանդիայում ընտրատեղամասերը բացվում են 10։00-ին, քվեարկությունը կտեւի մինչեւ 22։00։

Ընտրելու իրավունք ունի 245 հազար ընտրող։ 63 մանդատին հավակնում են 12 կուսակցություններ ու մոտ 1․5 հազար թեկնածուներ։

Իսլանդիայի ալթինգը համարվում է աշխարհի հնագույն խորհրդարաններից մեկը, այն գործում է 930 –ից ՝ ընդմիջումով 1799-1844 թթ․ ժամանակահատվածում, երբ Իսլանդիան Նորվեգիային էր պատկանում։

Այս ընտրությունները արտահերթ են, դրանք նշանակվել են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ «Պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո պարզվել էր, որ Վարչապետ Սիգմյունդուր Դավիդ Գյունլեյգսոնի կնոջ անունով օֆշորներ են գրանցված Բրիտանական Վիրգինյան կղզիներում։ Ընդ որում Գյունլենգսոնն ինքը իշխանության էր եկել հենց ֆիինանսական ճգնաժամի ու օֆշորների դեմ պայքարի ալիքի վրա։ Ընդդիմադիրները վարչապետի դեմ բողոքի ցույցեր էին կազմակերպել ու կառավարության շենքի վրա հում յոգուրտ ու ձու նետել՝ ապրիլի 7-ին Գյունլեյգգսոնը հրաժարական էր տվել։