Բանգկոկում Թագավորական մեծ պալատում հոկտեմբերի 29-ին սկսվել է հոկտեմբերի 13-ին մահացած Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետին (Ռամա 9-րդ)-ի հետ հրաժեշտ տալու արարողությունը, որը կտեւի մի քանի ամիս,հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռամա 9-րդի մարմինը, ըստ տեղական ավանդույթների, տեղադրված է ուղղահայաց դիրքով փակ դամբարանի մեջ, որը գտնվում է Դուսիտ Մախա Պրասատ գահանիստ դահլիճում։ Թագավորին հրաժեշտ տալու ցանկություն ունեցողների քանակն այնքան մեծ է, որ դեպի դամբարան մուտքը սահմանափակվել է։ Օրական միայն տասը հազար մարդ կարող է հարգանքի տուրք մատուցել հանգուցյան միապետին, հայտնում է Թագավորական պալատի բյուրոն։ Ընդ որում ցանկացողները պետք է նախապես հերթագրվեն։