Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետեւանքով 2 զինծառայող է վիրավորվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Hama Press-ը:
Գործակալության տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան: Ռումբը տեղադրված է եղել Աֆղանստանի ԶՈՒ-ին պատկանող ավտոմեքենայում:
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետեւանքով նաեւ 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Երկրում գործող ծայրահեղական ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:




























