ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ՀԴԲ-ին կոչ է արել հրապարակել իր անձնական փոստային սերվերի գործով հետաքննության բոլոր տվյալները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox News-ը:
Ավելի վաղ ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Կոմին հաղորդել էր Քլինթոնի անձնական փոստային սերվերի գործի հետաքննությունը վերսկսելու որոշման մասին՝ նոր նամակների հայտնաբերման պատճառով: Հանրապետական կուսակցությունից Քլինթոնի մրցակից Դոնալդ Թրամփը ողջունել է հետաքննության վերսկսումը:
The New York Times-ն իր հերթին հաղորդել էր, որ նոր էլեկտրոնային նամակները, որոնք ՀԴԲ-ն հայտնաբերել է պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստն օգտագործելու գործի հետաքննության ավարտից հետո, գտել են Քլինթոնի գլխավոր օգնական Հումա Աբեդինի եւ նրա ամուսնու՝ Էնթոի Վիների էլեկտրոնային սարքերում:




























