ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել է իր հետախուզության 2016 թվականի բյուջեի չափի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ սեպտեմբերի 30-ին ավարտված 2016 ֆինանսական տարվա բյուջեն կազմել է 17.7 մլրդ դոլար:

Պենտագոնը որոշել է, որ այս տվյալների հրապարակումը «վտանգի տակ չի դնում ռազմական հետախուզության ծրագրի շրջանակում ծավալվող գաղտնի գործունեությունը»:

Միաժամանակ, գերատեսչությունում հայտարարել են, որ «բյուջեի մասին այլ տվյալներ կամ ծրագրի մանրամասներ չեն հրապարակվելու, քանի որ դրանք գաղտնի են՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»: